Հայտնություն
20 Ես տեսա մի հրեշտակ, որն իջնում էր երկնքից: Նրա ձեռքում անդունդի բանալին էր+ ու մի մեծ շղթա: 2 Նա բռնեց վիշապին՝+ վաղեմի օձին,+ որը Բանսարկուն է+ և Սատանան,+ ու կապեց 1 000 տարով: 3 Հրեշտակը անդունդը գցեց նրան,+ այն փակեց ու կնքեց, որ այլևս չմոլորեցնի ազգերին, մինչև որ 1 000 տարին լրանա: Դրանից հետո նա կարճ ժամանակով պետք է ազատ արձակվի:+
4 Ապա տեսա գահեր, և նրանք, ովքեր նստեցին դրանց վրա, դատելու իշխանություն ստացան: Տեսա նրանց հոգիները,* ովքեր սպանվել* էին Հիսուսի մասին քարոզելու* և Աստծու մասին խոսելու համար, ովքեր ո՛չ գազանին էին երկրպագել, ո՛չ էլ նրա պատկերին, և ովքեր իրենց ճակատներին ու ձեռքերին նշանը չէին ընդունել:+ Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին+ 1 000 տարի: 5 Սա առաջին հարությունն է:+ (Մյուս մահացածները+ չկենդանացան, մինչև որ 1 000 տարին լրացավ): 6 Երջանիկ ու սուրբ են նրանք, ովքեր հարություն են առնելու առաջին հարության ժամանակ:+ Նրանց վրա երկրորդ մահը+ իշխանություն չունի.+ նրանք Աստծու և Քրիստոսի քահանաները կլինեն+ ու նրա հետ կթագավորեն 1 000 տարի:+
7 Իսկ երբ 1 000 տարին լրանա, Սատանան ազատ կարձակվի բանտից: 8 Նա դուրս կգա մոլորեցնելու երկրի չորս անկյուններում բնակվող ազգերին՝ Գոգին ու Մագոգին, որպեսզի նրանց հավաքի պատերազմի համար: Նրանց թիվը ծովի ավազահատիկների չափ է: 9 Նրանք տարածվեցին ողջ երկրով մեկ ու շրջապատեցին սրբերի* ճամբարը և սիրված քաղաքը: Բայց երկնքից կրակ իջավ ու լափեց նրանց:+ 10 Բանսարկուն, որը մոլորեցնում էր նրանց, գցվեց կրակի ու ծծմբի լիճը, որտեղ արդեն գցված էին գազանն+ ու կեղծ մարգարեն:+ Նրանք կտանջվեն* օր ու գիշեր՝ հավիտյանս հավիտենից:
11 Ապա տեսա մի մեծ սպիտակ գահ և Նրան, ով նստած էր դրա վրա:+ Երկինքն ու երկիրը փախան նրանից,+ և այլևս տեղ չեղավ դրանց համար: 12 Հետո տեսա մահացածներին՝ մեծերին ու փոքրերին՝ կանգնած գահի առաջ, և գրքեր բացվեցին: Մեկ ուրիշ գիրք էլ բացվեց՝ կյանքի գիրքը:+ Եվ մահացածները, ըստ իրենց գործերի, դատվեցին այդ գրքերում գրվածների համաձայն:+ 13 Ծովն իր միջի մահացածներին տվեց, և մահն ու գերեզմանը* իրենց միջի մահացածներին տվեցին, և նրանցից ամեն մեկը դատվեց ըստ իր գործերի:+ 14 Մահն ու գերեզմանը գցվեցին կրակե լիճը:+ Կրակե լիճը+ երկրորդ մահն է:+ 15 Նա, ում անունը գրված չէր կյանքի գրքում,+ նույնպես գցվեց կրակե լիճը:+