Հայտնություն
6 Հետո տեսա, որ Գառը+ յոթ կնիքներից մեկը բացեց,+ և լսեցի, որ չորս կենդանի էակներից+ մեկը որոտանման ձայնով ասաց՝ արի՛: 2 Եվ տեսա մի սպիտակ ձի,+ որի հեծյալը աղեղ ուներ, և նրան մի թագ տրվեց:+ Նա դուրս եկավ հաղթելով ու վերջնական հաղթանակ տանելու համար:+
3 Երբ նա երկրորդ կնիքը բացեց, լսեցի, որ երկրորդ կենդանի էակն+ ասաց՝ արի՛: 4 Եվ մեկ ուրիշը դուրս եկավ՝ մի հրագույն ձի, որի հեծյալին մեծ սուր տրվեց, և նա իշխանություն ստացավ խաղաղությունը վերցնելու երկրից, որպեսզի մարդիկ իրար կոտորեն:+
5 Երբ նա երրորդ կնիքը բացեց,+ լսեցի, որ երրորդ կենդանի էակն+ ասաց՝ արի՛: Եվ տեսա մի սև ձի, որի հեծյալը կշեռք ուներ իր ձեռքում: 6 Ապա չորս կենդանի էակների մոտից մի ձայն լսեցի, որն ասաց. «Մի կապիճ* ցորենը՝ մեկ դինար,*+ երեք կապիճ գարին՝ մեկ դինար, իսկ ձիթապտղի յուղն ու գինին մի՛ վատնիր»:+
7 Երբ նա չորրորդ կնիքը բացեց, լսեցի, որ չորրորդ կենդանի էակն+ ասաց՝ արի՛: 8 Եվ տեսա մի դժգույն ձի, որի հեծյալի անունը Մահ էր: Գերեզմանը* կրնկակոխ գնում էր նրա հետևից: Նրանց իշխանություն տրվեց երկրի մեկ քառորդ մասի վրա, որպեսզի սպանեն սրով, սովով,+ մահացու հիվանդություններով ու գազաններով:+
9 Երբ նա հինգերորդ կնիքը բացեց, զոհասեղանի հիմքի մոտ+ տեսա բոլոր նրանց հոգիները,*+ ովքեր սպանվել էին Աստծու խոսքին հնազանդվելու և այն քարոզելու* համար:+ 10 Նրանք աղաղակում էին՝ ասելով. «Սուրբ և ճշմարիտ Գերիշխա՛ն Տեր,+ մինչև ե՞րբ ես քեզ զսպելու, որ երկրի վրա բնակվողներին չդատես և մեր արյան վրեժը նրանցից չառնես»:+ 11 Նրանցից յուրաքանչյուրին մի երկար սպիտակ զգեստ տրվեց+ ու ասվեց, որ մի քիչ էլ սպասեն, մինչև ամբողջանա նրանց ծառայակիցների ու եղբայրների թիվը, որոնք սպանվելու են, ինչպես որ իրենք էին սպանվել:+
12 Հետո տեսա, որ երբ նա վեցերորդ կնիքը բացեց, ուժգին երկրաշարժ եղավ, արևը քրձի պես սև դարձավ, իսկ լուսինը՝ արյան պես կարմիր,+ 13 և աստղերն ընկան երկրի վրա, ինչպես որ խակ թզերն են թափվում, երբ թզենին ճոճվում է սաստիկ քամուց: 14 Երկինքը, գլանաձև գրքի պես գալարվելով, անհետացավ,+ և բոլոր լեռներն ու կղզիները տեղաշարժվեցին:+ 15 Երկրի թագավորներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, զորապետները, հարուստները, զորավորները և բոլոր ծառաներն ու ազատ մարդիկ թաքնվեցին քարայրերում և լեռների ապառաժներում:+ 16 Նրանք լեռներին ու ապառաժներին ասում էին. «Ծածկեք մեզ+ և պաշտպանեք գահի վրա նստածից+ ու Գառան ցասումից,+ 17 որովհետև եկավ նրանց ցասման մեծ օրը.+ ո՞վ կարող է վերապրել»:+