1 Կորնթացիներ
10 Եղբայրնե՛ր, ուզում եմ՝ հիշեք, որ մեր նախնիները բոլորն էլ ամպի հովանու տակ+ անցան ծովի միջով,+ 2 և բոլորն էլ, Մովսեսի առաջնորդությանը հետևելով, ամպի հովանու տակ լինելով և ծովի միջով անցնելով, ասես մկրտվեցին:* 3 Նրանք բոլորն էլ Աստծու տված նույն կերակուրը կերան,+ 4 խմեցին նույն ջրից, որ Աստված տվեց:+ Նրանք խմեցին այն ժայռից, որն ասես գնում էր նրանց հետևից, այն ժայռից, որն Աստծուց էր և ներկայացնում էր Քրիստոսին:*+ 5 Այդուհանդերձ, նրանց մեծ մասը հաճելի չեղավ Աստծուն, դրա համար էլ նրանք սպանվեցին անապատում:+
6 Այս ամենը մեզ համար դաս է,* որ վատ բաներ չցանկանանք, ինչպես նրանք ցանկացան,+ 7 ոչ էլ դառնանք կռապաշտներ, ինչպես որ նրանցից ոմանք դարձան, ում մասին գրված է. «Ժողովուրդը.... նստեց կերուխում անելու, իսկ հետո սկսեց զվարճանալ»:+ 8 Նաև չպետք է անբարոյականություն* անենք, ինչպես որ նրանցից ոմանք արեցին, և մեկ օրվա մեջ 23 000 հոգի մահացավ:+ 9 Չպետք է փորձենք Եհովայի* համբերությունը,+ ինչպես նրանցից ոմանք փորձեցին և օձերի խայթոցից մեռան:+ 10 Եվ չպետք է լինենք տրտնջացողներ, ինչպես որ նրանցից ոմանք տրտնջացին+ և սպանվեցին կործանողի* ձեռքով:+ 11 Նրանց հետ տեղի ունեցած այս դեպքերը նախազգուշական օրինակներ են+ այս ժամանակաշրջանի* վերջին օրերում ապրողներիս համար:
12 Ուստի ով կարծում է, թե հաստատուն կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի:+ 13 Ձեզ հանդիպող փորձությունները* այնպիսի փորձություններ են, որոնց ուրիշ մարդիկ էլ են բախվում:+ Բայց հավատարիմ է Աստված. նա թույլ չի տա, որ ձեր կարողությունից վեր փորձվեք,+ փորձության ժամանակ նաև ելք կբացի ձեր առաջ ու կօգնի դիմանալ:+
14 Այսպիսով, սիրելինե՛րս, փախեք կռապաշտությունից:+ 15 Դիմում եմ ձեզ՝ որպես հասկացողություն ունեցող մարդկանց. ասածներիս վերաբերյալ դատողություններ արեք՝ ճիշտ եմ ասում, թե ոչ: 16 Երբ խմում ենք այն բաժակից, որի համար շնորհակալություն ենք հայտնում Աստծուն,* մի՞թե բոլորս էլ օգուտ չենք քաղում Քրիստոսի արյունից:+ Երբ ուտում ենք այն հացից, որը մասերի ենք բաժանում, մի՞թե բոլորս էլ օգուտ չենք քաղում Քրիստոսի մարմնից:+ 17 Հացը մեկն է, ուրեմն մենք, թեև շատ ենք, իրականում մեկ մարմին ենք,+ քանի որ բոլորս էլ այդ մեկ հացից ենք օգտվում:
18 Նկատի առեք իսրայելացիներին: Մի՞թե զոհասեղանի վրա մատուցվածից օգտվողները ինչ-որ առումով Աստծու սեղանակիցները չեն:+ 19 Սա ասելով՝ արդյո՞ք նկատի ունեմ, որ կուռքին զոհաբերվածն էլ ինչ-որ կարևորություն ունի, կամ որ կուռքը ինչ-որ էական բան է: 20 Ո՛չ, դա նկատի չունեմ: Բայց ուզում եմ ասել, որ այն, ինչ այլազգիները զոհաբերում են կուռքերին, դևերին են զոհաբերում, ոչ թե Աստծուն:+ Իսկ ես չեմ ուզում, որ դուք որևէ առնչություն ունենաք դևերի հետ:+ 21 Չեք կարող խմել և՛ Եհովայի բաժակից, և՛ դևերի բաժակից. չեք կարող օգտվել և՛ «Եհովայի սեղանից»,+ և՛ դևերի սեղանից: 22 Ի՞նչ է, «ուզում ենք Եհովայի խա՞նդը շարժել»:+ Մի՞թե նրանից ուժեղ ենք:
23 Ամեն ինչն էլ թույլատրելի* է, բայց ամեն ինչ չէ, որ օգտակար է: Ամեն ինչ թույլատրելի է, բայց ամեն ինչ չէ, որ հոգևորապես ամրացնում է:+ 24 Թող ամեն մեկը ոչ թե իր օգտի մասին մտածի, այլ դիմացինի օգտի:+
25 Ինչ որ վաճառվում է մսի շուկայում, առանց հարցուփորձ անելու, հանգիստ խղճով կերեք, 26 որովհետև «Եհովայինն է երկիրը և դրա վրա եղած ամեն ինչ»:+ 27 Եթե Քրիստոսին չհետևող որևէ մեկը ձեզ ճաշի հրավիրի, և դուք որոշեք գնալ, ինչ որ դրվի ձեր առջև, առանց հարցուփորձ անելու, հանգիստ խղճով կերեք: 28 Բայց եթե մեկն ասի ձեզ՝ «Այս միսը զոհաբերված է եղել կուռքերին», մի՛ կերեք հանուն այն մարդու, որը տեղեկացրեց ձեզ՝ հաշվի առնելով խղճի հանգամանքը:+ 29 Նկատի չունեմ ձեր խիղճը, այլ դիմացինի խիղճը: Թեև ես ազատություն ունեմ անելու այն, ինչ կուզեմ, ինչո՞ւ անեմ մի բան, ինչի համար դիմացինի խիղճը կդատապարտի ինձ:+ 30 Նույնիսկ եթե ես Աստծուն շնորհակալություն հայտնելով եմ ուտում, տեղի՞ն է, որ ուտեմ, եթե պետք է դրա համար մեղադրվեմ:+
31 Ուրեմն ուտեք թե խմեք կամ ուրիշ ինչ էլ որ անեք, ամեն բան Աստծուն փառք բերելու համար արեք:+ 32 Գայթակղության քար մի՛ եղեք ո՛չ հրեաների համար, ո՛չ հույների և ո՛չ էլ Աստծու ժողովի,+ 33 այլ վարվեք ինչպես ես, որ փորձում եմ ամեն ինչում հաճեցնել բոլորին՝ մտածելով ոչ թե իմ օգտի մասին,+ այլ շատ-շատերի, որպեսզի նրանք փրկվեն:+