Գործեր
20 Երբ խռովությունն արդեն հանդարտվել էր, Պողոսը մարդ ուղարկեց աշակերտների հետևից և նրանց քաջալերելուց ու հրաժեշտ տալուց հետո ուղևորվեց Մակեդոնիա: 2 Նա անցավ դրա քաղաքներով և այնտեղի աշակերտներին բազմաթիվ քաջալերական խոսքեր ասելուց հետո գնաց Հունաստան: 3 Պողոսը այնտեղ անցկացրեց երեք ամիս: Բայց երբ նա պատրաստվում էր նավարկել Ասորիք, իմացավ, որ հրեաները իր դեմ դավադրություն են ծրագրել,+ ուստի որոշեց Մակեդոնիայով հետ դառնալ: 4 Նրան ուղեկցում էին Սոպատրոսը՝ բերիացի Պյուռոսի որդին, Թեսաղոնիկեից Արիստարքոսը+ և Սեկունդոսը, Գայոսը, որը Դերբեից էր, Տիմոթեոսը+ և Ասիայից Տյուքիկոսն+ ու Տրոֆիմոսը:+ 5 Նրանք ավելի շուտ էին դուրս եկել և Տրովադայում մեզ էին սպասում: 6 Մենք Փիլիպպեից ծով դուրս եկանք Անթթխմոր հացերի տոնից+ հետո ու հինգ օրում եկանք նրանց մոտ՝ Տրովադա, և այնտեղ անցկացրինք յոթ օր:
7 Շաբաթվա առաջին օրը միասին հավաքվեցինք ճաշելու: Քանի որ հաջորդ օրը Պողոսը պատրաստվում էր հեռանալ, նա ելույթ ներկայացրեց հավաքվածների առաջ և մինչև կեսգիշեր խոսեց: 8 Վերնասենյակում, որտեղ հավաքված էինք, շատ ճրագներ կային: 9 Մինչ Պողոսը խոսում էր, Եվտիքոս անունով մի երիտասարդ, որը նստած էր պատուհանագոգին, խոր քուն մտավ և երրորդ հարկից ընկավ: Երբ իջան նրա մոտ, տեսան, որ մեռած է: 10 Պողոսը ցած իջավ, կռացավ նրա վրա, ապա իր գիրկն առավ նրան+ ու ասաց. «Մի՛ անհանգստացեք, նա ողջ է»:+ 11 Այնուհետև վերև բարձրացավ, հացը կտրեց ու սկսեց ճաշել: Հետո բավականին երկար՝ մինչև լուսաբաց, խոսեց, ապա հեռացավ: 12 Իսկ նրանք, անչափ մխիթարված, կենդանացած տղային տուն տարան:
13 Հետո մենք նավ բարձրացանք ու նավարկեցինք Ասոս, բայց Պողոսը որոշել էր ոտքով գնալ: Այնտեղից մենք պետք է վերցնեինք նրան, ինչպես որ նա պատվիրել էր մեզ: 14 Ուստի երբ Ասոսում հանդիպեցինք Պողոսին, նրան նավ վերցրինք ու գնացինք Միտիլինե: 15 Հաջորդ օրը այնտեղից նավարկելով՝ հասանք Քիոս, իսկ մյուս օրը կարճ ժամանակով կանգ առանք Սամոս կղզու մոտ, ապա հետևյալ օրը հասանք Միլետոս: 16 Պողոսը որոշել էր կանգ չառնել Եփեսոսում,+ որպեսզի ժամանակ չկորցներ Ասիայում: Նա շտապում էր, քանի որ ցանկանում էր հնարավորության դեպքում Պենտեկոստեի տոնին լինել Երուսաղեմում:+
17 Սակայն Միլետոսից նա մարդ ուղարկեց Եփեսոս և կանչեց ժողովի երեցներին: 18 Երբ նրանք եկան նրա մոտ, նա ասաց. «Դուք լավ գիտեք, թե Ասիա գալու առաջին իսկ օրվանից ինչպես եմ ինձ դրսևորել.+ 19 ամենայն խոնարհությամբ և արցունքն աչքերիս ես ծառայել եմ Տիրոջը,+ փորձություններ եմ տարել հրեաների ծրագրած դավադրությունների պատճառով, 20 բայց չեմ վարանել ձեզ պատմել այն ամենի մասին, ինչը կարող էր օգտակար լինել, և ուսուցանել եմ ձեզ թե՛ հրապարակորեն+ և թե՛ տնից տուն:+ 21 Ինչպես հրեաներին, այնպես էլ հույներին ես հիմնովին քարոզել եմ՝ հորդորելով, որ զղջան ու վերադառնան+ Աստծու մոտ և հավատան մեր Տեր Հիսուսին:+ 22 Իսկ հիմա սուրբ ոգու առաջնորդությանը հնազանդվելով՝ մեկնում եմ Երուսաղեմ, թեև չգիտեմ, թե ինչ կպատահի ինձ այնտեղ: 23 Գիտեմ միայն, որ ամեն քաղաքում սուրբ ոգին անդադար ասում է ինձ, որ կապանքներ ու նեղություններ են ինձ սպասում:+ 24 Սակայն ես իմ կյանքը կարևոր չեմ համարում, միայն թե կյանքի մրցավազքում կարողանամ հասնել վերջնագծին+ և ավարտին հասցնեմ այն ծառայությունը, որ Տեր Հիսուսը հանձնարարել է ինձ կատարել, որպեսզի հիմնովին քարոզեմ* Աստծու անզուգական բարության մասին բարի լուրը:
25 Ես գիտեմ, որ դուք բոլորդ, ում քարոզել եմ Թագավորության մասին, այլևս չեք տեսնելու ինձ: 26 Ուստի հիմա խնդրում եմ, հաստատեք, որ ես արյունապարտ չեմ,*+ 27 որովհետև ես չեմ վարանել հայտնել ձեզ այն ամենի մասին, ինչ Աստված նպատակադրել է անել:+ 28 Ուշադրություն դարձրեք ինքներդ ձեզ+ և ամբողջ հոտին, քանի որ սուրբ ոգին ձեզ վերակացուներ է նշանակել,+ որպեսզի հովվեք Աստծու ժողովը,+ որը նա գնել է իր Որդու արյունով:+ 29 Գիտեմ, որ իմ հեռանալուց հետո կատաղի գայլեր կսողոսկեն ձեր մեջ+ և չեն խնայի հոտին:* 30 Եվ հենց ձեր միջից մարդիկ կելնեն ու կաղավաղեն ճշմարտությունը՝ աշակերտներին իրենց կողմը քաշելու համար:+
31 Ուրեմն զգոն եղեք և հիշեք, որ երեք տարի+ օր ու գիշեր արցունքն աչքերիս անդադար խորհուրդներ եմ տվել ամեն մեկիդ: 32 Եվ հիմա ձեզ հանձնում եմ Աստծուն և նրա խոսքին, որը հայտնում է մեզ նրա անզուգական բարության մասին,* խոսք, որը կարող է ամրացնել ձեզ ու տալ բոլոր սրբերին* խոստացված ժառանգությունը:+ 33 Ես ոչ մեկի արծաթը, ոսկին կամ հագուստը չեմ ցանկացել:+ 34 Դուք ինքներդ գիտեք, որ այս ձեռքերը հոգացել են իմ և ինձ հետ եղողների կարիքները:+ 35 Իմ օրինակով ձեզ ցույց տվեցի, որ պետք է ջանասիրաբար աշխատեք+ և օգնեք թույլերին՝ հիշելով Տեր Հիսուսի խոսքերը. «Ավելի շատ երջանկություն է բերում տալը,+ քան ստանալը»»:
36 Այս խոսքերն ասելուց հետո Պողոսը նրանց հետ ծնկի եկավ ու աղոթեց: 37 Եվ բոլորը սկսեցին լաց լինել: Նրանք գրկում էին Պողոսին ու ջերմագին համբուրում նրան, 38 որովհետև նրանց հատկապես ցավ էին պատճառել Պողոսի այն խոսքերը, թե նրան այլևս չեն տեսնելու:+ Դրանից հետո նրան ուղեկցեցին մինչև նավ: