1 Պետրոս
5 Ես, որ նույնպես երեց եմ և տեսել եմ Քրիստոսի տառապանքներն ու ձեզ հետ ստանալու եմ այն փառքը, որը հայտնի է դառնալու,+ ձեր մեջ եղող երեցներին այս հորդորն եմ տալիս. 2 ծառայելով* որպես վերակացուներ՝* հովվեք Աստծու հոտը,+ որը ձեր հոգածությանն է հանձնվել. դա արեք ոչ թե ստիպված, այլ Աստծուն հաճելի պատրաստակամությամբ,+ ոչ թե շահասիրությունից դրդված,+ այլ ջանասիրությամբ, 3 ոչ թե իշխելով նրանց վրա, ովքեր Աստծու սեփականությունն* են,+ այլ հոտին օրինակ լինելով:+ 4 Եվ երբ հովվապետը+ հայտնվի, դուք կստանաք փառքի անթառամ պսակը:+
5 Նույնպես էլ դուք, երիտասարդնե՛ր, հպատակվեք ձեզանից տարիքով ավելի մեծ տղամարդկանց:*+ Բոլորդ միմյանց հետ խոնարհությամբ վարվեք,* որովհետև Աստված հակառակվում է գոռոզներին, իսկ խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում:+
6 Ուրեմն խոնարհվեք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ճիշտ ժամանակին նա բարձրացնի ձեզ,+ 7 և ձեր ամբողջ հոգսը* նրա վրա գցեք,+ որովհետև նա հոգ է տանում ձեզ համար:+ 8 Մի՛ կորցրեք ձեր զգոնությունը, արթո՛ւն եղեք:+ Ձեր հակառակորդը՝ Բանսարկուն, մռնչացող առյուծի պես շրջում է ու զոհ փնտրում, որ կուլ տա:+ 9 Բայց դուք ամուր հավատով դեմ կանգնեք նրան՝+ հիշելով, որ նման տառապանքներ նաև ձեր ողջ եղբայրությունն է կրում աշխարհում:+ 10 Աստված՝ անզուգական բարության աղբյուրը, ով ձեզ դեպի իր հավիտենական փառքը կանչեց,+ քանի որ միավորված եք Քրիստոսի հետ, ձեր՝ մի փոքր ժամանակ տառապելուց հետո ավարտին կհասցնի ձեր ուսուցումը: Նա կզորացնի ձեզ,+ ամուր և հաստատուն կդարձնի:+ 11 Նրանն է զորությունը հավիտյան: Ամեն:
12 Այս կարճ նամակով, որն ինձ օգնեց գրել Սիլվանոսը,*+ ով հավատարիմ եղբայր է, ուզեցի քաջալերել ձեզ և հավաստիացնել, որ Աստված ձեր հանդեպ իսկապես անզուգական բարություն է դրսևորել: Ամուր կառչեք դրան: 13 Ձեզ իր բարևներն է ուղարկում նա,* ով Բաբելոնում է՝ ձեզ պես ընտրվածը, ինչպես նաև Մարկոսը՝+ իմ որդին: 14 Ողջունեք իրար սիրո համբույրով:
Խաղաղություն լինի բոլորիդ՝ ձեզ, որ Քրիստոսի հետ միավորված եք: