Հռոմեացիներ
13 Թող ամեն անձ հպատակվի իշխանություններին,+ որովհետև ոչ մի իշխանություն գոյություն չէր ունենա, եթե Աստված թույլ չտար:+ Աստված գոյություն ունեցող իշխանություններին հարաբերական դիրք* է տվել:+ 2 Ուստի ով հակառակվում է իշխանությանը, դեմ է գնում Աստծու սահմանած կարգին, իսկ այդ կարգին դեմ գնացողները դատաստանի կարժանանան: 3 Իշխանություններից վախենալու պատճառ ունեն չարն անողները, ոչ թե բարին անողները:+ Ուզում ես իշխանություններից չվախենա՞լ. բարին արա+ և նրանցից գովասանք կստանաս: 4 Չէ՞ որ նրանք գործում են որպես Աստծու սպասավոր՝ ձեր բարօրության համար: Սակայն եթե չարն ես անում, վախեցիր, որովհետև նրանք զուր տեղը չեն սուր կրում. նրանք գործում են որպես Աստծու սպասավոր, որ հատուցեն չարն անողին՝ ցասում թափելով նրա վրա:*
5 Նրանց ենթարկվելու ծանրակշիռ պատճառ կա. հարկավոր է ենթարկվել ոչ միայն ցասումից խուսափելու, այլև մաքուր խիղճ ունենալու համար:+ 6 Դրա համար էլ դուք նաև հարկեր եք վճարում: Վերջիվերջո, նրանք գործում են որպես Աստծու սպասավոր՝ միշտ ծառայություն մատուցելով հասարակությանը: 7 Ամեն մեկին տվեք իր հասանելիքը. որին պետք է հարկ տալ՝ հարկը,+ որին տուրք՝ տուրքը, որին հարգանք՝ հարգանքը,+ որին պատիվ՝ պատիվը:+
8 Ոչ ոքի ոչինչ պարտք մի՛ եղեք, այլ թող ձեր պարտքը լինի միայն իրար սիրելը:+ Դրացուն սիրողը, ըստ էության, կատարում է Օրենքը,+ 9 որովհետև Օրենքի պահանջները՝ «Մի՛ շնացիր,*+ մի՛ սպանիր,+ մի՛ գողացիր,+ մի՛ ցանկացիր այն, ինչ պատկանում է ուրիշին»,+ և մյուս բոլոր պատվիրանները հետևյալ հրահանգի մեջ են ամփոփվում. «Սիրիր դրացուդ քո անձի պես»:+ 10 Այո՛, դրացուն սիրողը նրա հանդեպ չար բան չի անի:+ Հետևաբար սիրելը Օրենքի կատարումն է:+
11 Այսպես վարվեք, քանի որ գիտեք, թե ինչ ժամանակներում եք ապրում: Արդեն հասել է քնից արթնանալու ժամը.+ հիմա մեր փրկությունն ավելի մոտ է, քան այն ժամանակ, երբ հավատացյալ դարձանք: 12 Գիշերն ուր որ է կանցնի, լուսաբացն արդեն մոտ է: Ուրեմն եկեք ձերբազատվենք խավարի գործերից+ և հագնենք լույսի սպառազինությունը:+ 13 Եկեք պատշաճ ձևով վարվենք,+ ինչպես օրը ցերեկով. հեռու մնանք սանձարձակ խրախճանքներից ու հարբեցողությունից, անբարո սեռական հարաբերություններից ու լկտի վարքից,*+ գժտություններից ու նախանձից:+ 14 Ձեզ վրա, ասես հագուստ, Տեր Հիսուս Քրիստոսի էությունը հագեք+ և մի՛ մտածեք* մարմնի ցանկությունները կատարելու մասին:+