1 Պետրոս
2 Ուրեմն ազատվեք ամեն չարությունից,+ խաբեությունից, կեղծավորությունից ու նախանձից և վիրավորական խոսքեր մի՛ ասեք: 2 Նորածին մանուկների պես+ փափագ զարգացրեք Աստծու խոսքի անարատ կաթի հանդեպ, որպեսզի դրա շնորհիվ աճեք և հասնեք փրկության,+ 3 քանի որ ճաշակել եք Տիրոջ բարությունը:
4 Երբ դուք գալիս եք նրա, այսինքն՝ կենդանի քարի մոտ, ով թեև մերժվեց մարդկանց կողմից,+ բայց ընտրվեց Աստծու կողմից և թանկ է նրա համար,+ 5 ձեզնով՝ կենդանի քարերով, հոգևոր տուն է կառուցվում,+ որպեսզի դուք սուրբ քահանայություն լինեք և Հիսուս Քրիստոսի միջոցով+ Աստծուն ընդունելի հոգևոր զոհեր մատուցեք:+ 6 Չէ՞ որ սուրբ գրքերից մեկում գրված է. «Սիոնում ես մի քար եմ դնում՝ հիմքի անկյունաքար՝ ընտրված և թանկարժեք, և նրան հավատացողը երբեք չի հիասթափվի»:*+
7 Ձեզ համար նա թանկարժեք է, քանի որ հավատում եք, բայց չհավատացողների համար այդպես չէ. սուրբ գրվածքներից մեկում ասվում է՝ «Այն քարը, որ մերժեցին շինարարները,+ դարձավ գլխավոր անկյունաքարը»,*+ 8 նաև «գայթակղության քար և ժայռ, որը խոչընդոտ է ճանապարհին»:+ Նրանք սայթաքում են, քանի որ չեն հնազանդվում խոսքին: Հենց այսպիսի վախճան է որոշված նման մարդկանց համար: 9 Իսկ դուք «ընտրյալ ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ,+ մի ժողովուրդ, որն ընտրվել է որպես հատուկ սեփականություն,+ որպեսզի ամենուրեք հռչակի գերազանց հատկությունները»+ Նրա, ով խավարից կանչեց ձեզ իր սքանչելի լույսի մեջ:+ 10 Մի ժամանակ դուք ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծու ժողովուրդն եք:+ Ձեր հանդեպ գթասրտություն չէր ցուցաբերվել, բայց հիմա ցուցաբերվեց:+
11 Սիրելինե՛ր, հորդորում եմ ձեզ՝ որպես պանդուխտների և ժամանակավոր բնակիչների.+ հեռո՛ւ մնացեք մեղսածին ցանկություններից,+ որոնք պատերազմում են ձեր դեմ:+ 12 Լավ վարք ունեցեք մարդկանց* մեջ,+ որ երբ ձեզ մեղադրեն չարագործ լինելու մեջ, տեսնեն ձեր լավ գործերը+ և փառավորեն Աստծուն այն օրը, երբ նա ստուգելու գա:
13 Հանուն Տիրոջ՝ հպատակվեք իշխանություն ունեցողներին՝*+ թե՛ թագավորին՝+ որպես բարձր դիրք ունեցողի, 14 և թե՛ կառավարիչներին, որոնք թագավորի կողմից նշանակված են չարագործներին պատժելու, իսկ բարին գործողներին գովելու համար,+ 15 որովհետև Աստծու կամքն այն է, որ բարին գործելով՝ դուք լռեցնեք անխոհեմ մարդկանց, որոնք խոսում են մի բանի մասին, ինչից գաղափար չունեն:+ 16 Եղեք ինչպես ազատ մարդիկ,+ բայց ձեր ազատությունը մի՛ օգտագործեք որպես չարությունը արդարացնելու* միջոց,+ այլ այդ ազատությունից օգտվեք, ինչպես Աստծու ծառաներ:+ 17 Հարգանքով վերաբերվեք ամեն տեսակ մարդկանց,+ սիրեք ողջ եղբայրությունը,+ վախեցեք Աստծուց,+ պատվեք թագավորին:+
18 Ծառաները թող ակնածանքով հպատակվեն իրենց տերերին,+ ոչ միայն բարիներին և խոհեմներին, այլև նրանց, ում դժվար է հաճեցնել: 19 Քանի որ երբ մեկը դիմանում է դժվարությունների* և անարդարացիորեն տառապանքներ է կրում՝ Աստծու առաջ մաքուր խիղճ ունենալու համար, դա հաճելի է Աստծուն:+ 20 Եթե դուք դիմանում եք, երբ ձեզ ծեծում են ձեր գործած մեղքերի համար, ի՞նչ արժեք ունի դա:+ Բայց եթե բարին գործելու համար եք տառապանքների դիմանում, ապա դա հաճելի է Աստծուն:+
21 Իրականում հենց սրա համար եք կանչվել, որովհետև Քրիստոսն էլ տառապեց հանուն ձեզ՝+ օրինակ թողնելով, որ ձգտեք անշեղորեն նրա հետքերով գնալ:+ 22 Նա ոչ մի մեղք չգործեց,+ ոչ էլ խաբեություն կար նրա շուրթերին:+ 23 Երբ նրան վիրավորում էին,+ նա, ի պատասխան, չէր վիրավորում:+ Երբ տառապանքներ էր կրում,+ չէր սպառնում, այլ իրեն հանձնում էր Նրա ձեռքը, ով արդարությամբ է դատում:+ 24 Նա սյան* վրա+ իր մարմնում կրեց մեր մեղքերը,+ որպեսզի ազատվենք դրանցից ու ապրենք արդարության համար: Եվ «նրա վերքերը բուժեցին ձեզ»:+ 25 Դուք մոլորված ոչխարների պես էիք,+ բայց հիմա վերադարձել եք ձեր* հովվի+ ու պահապանի* մոտ: