Մատթեոս
3 Հետագայում Հովհաննես+ Մկրտիչը սկսեց քարոզել+ Հրեաստանի անապատում: 2 Նա ասում էր. «Զղջացե՛ք, քանի որ մոտեցել է երկնքի թագավորությունը»:+ 3 Հենց Հովհաննեսի մասին էր Եսայիա մարգարեի միջոցով ասվել.+ «Ինչ-որ մեկի բարձր ձայնն է լսվում անապատում. «Պատրաստե՛ք ճանապարհը Եհովայի* համար: Հարթե՛ք նրա ուղին»»:+ 4 Հովհաննեսը ուղտի մազից պատրաստված հագուստ էր կրում և մեջքին կաշվե գոտի էր կապում:+ Նա սնվում էր մորեխներով ու վայրի մեղրով:+ 5 Երուսաղեմից, ողջ Հրեաստանից և Հորդանանի բոլոր շրջակա տարածքներից մարդիկ գալիս էին նրա մոտ:+ 6 Նրանք բացեիբաց խոստովանում էին իրենց մեղքերը, և Հովհաննեսը մկրտում* էր նրանց Հորդանան գետում:+
7 Տեսնելով, որ փարիսեցիներից ու սադուկեցիներից+ շատերն էլ են գալիս այդտեղ՝ նա ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ,+ ձեզ ո՞վ է ասել, որ կարող եք փախչել Աստծու ցասումից, որ գալու է ձեզ վրա:+ 8 Նախ ձեր գործերով փաստեք, որ զղջում եք:* 9 Եվ թող մտքներովդ չանցնի ինքներդ ձեզ ասել. «Մեր հայրը Աբրահամն է»:+ Վստահեցնում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ զավակներ ստեղծել Աբրահամի համար: 10 Կացինն արդեն մոտեցվել է ծառերի բնին. ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, պետք է հիմքից կտրվի ու կրակը գցվի:+ 11 Ժողովո՛ւրդ, ես ձեզ մկրտում եմ, քանի որ դուք զղջացիք:+ Ես ջրով եմ մկրտում, բայց ինձնից հետո եկողը ինձնից զորավոր է, և ես արժանի չեմ անգամ նրա սանդալները հանելու:+ Նա ձեզ կմկրտի սուրբ ոգով+ ու կրակով:*+ 12 Քամհարելու եղանը* նրա ձեռքում է, և նա ամբողջությամբ կմաքրի իր կալը.* ցորենը ամբարում կհավաքի, իսկ թեփը կայրի անմար կրակով»:+
13 Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան՝ Հովհաննեսի մոտ՝ մկրտվելու:+ 14 Սակայն Հովհաննեսն առարկեց. «Այդ դո՛ւ պետք է մկրտես ինձ, ոչ թե ես՝ քեզ»: 15 Հիսուսը պատասխանեց. «Թող հիմա այսպես լինի, քանի որ այսպիսով կկատարենք Աստծու կամքը»: Ուստի Հովհաննեսն այլևս չառարկեց: 16 Մկրտվելուց հետո հենց որ Հիսուսը դուրս եկավ ջրից, երկինքը բացվեց,+ ու նա* տեսավ, որ Աստծու ոգին աղավնու տեսքով իջնում է նրա վրա:+ 17 Եվ երկնքից մի ձայն+ ասաց. «Սա իմ սիրելի Որդին է,+ որն ունի իմ հավանությունը»:+