Ծննդոց
1 Սկզբում Աստված ստեղծեց երկինքն* ու երկիրը:+
2 Երկիրը անկերպարանք էր ու ամայի,* և խոր ջրերի*+ վրա խավար էր տիրում: Ջրերի մակերևույթից+ վեր շարժման մեջ էր Աստծու գործուն ուժը:*+
3 Աստված ասաց. «Թող լույս լինի»: Եվ լույս+ եղավ: 4 Աստված տեսավ, որ լույսը լավ է, և աստիճանաբար լույսը զատեց խավարից: 5 Աստված լույսը կոչեց ցերեկ, իսկ խավարը՝ գիշեր:+ Երեկո և առավոտ եղավ. օր առաջին:
6 Հետո Աստված ասաց. «Թող տարածություն+ լինի ջրերի միջև, և թող ջրերը բաժանվեն ջրերից»:+ 7 Աստված տարածություն հաստատեց և բաժանեց ջրերը, որ դրանց մի մասը լինի տարածության ներքևում, իսկ մյուս մասը՝ վերևում:+ Եվ այդպես եղավ: 8 Աստված տարածությունը կոչեց երկինք:* Երեկո և առավոտ եղավ. օր երկրորդ:
9 Հետո Աստված ասաց. «Թող երկնքի տակի ջրերը մեկտեղ հավաքվեն, և թող ի հայտ գա ցամաքը»:+ Եվ այդպես եղավ: 10 Աստված ցամաքը կոչեց երկիր,+ իսկ հավաքված ջրերը՝ ծով:*+ Աստված տեսավ, որ դա լավ է:+ 11 Ապա Աստված ասաց. «Թող երկրի վրա խոտեր աճեն ըստ իրենց տեսակների,* սերմնատու բույսեր՝ ըստ իրենց տեսակների, և ծառեր՝ ըստ իրենց տեսակների, որոնք սերմ ունեցող պտուղ կտան. թող այդպես լինի երկրի վրա»: Եվ այդպես եղավ: 12 Երկրի վրա խոտեր աճեցին ըստ իրենց տեսակների, սերմնատու բույսեր՝+ ըստ իրենց տեսակների, և ծառեր՝ ըստ իրենց տեսակների, որոնք սերմ ունեցող պտուղ են տալիս: Աստված տեսավ, որ դա լավ է: 13 Երեկո և առավոտ եղավ. օր երրորդ:
14 Հետո Աստված ասաց. «Թող երկնային տարածության մեջ լուսատուներ*+ երևան, որպեսզի ցերեկն ու գիշերը+ բաժանեն իրարից և ծառայեն որպես նշան՝ տարվա եղանակները, օրերն ու տարիները որոշելու համար:+ 15 Այդ լուսատուները կշողան երկնային տարածության մեջ՝ երկիրը լուսավորելու համար»: Եվ այդպես եղավ: 16 Աստված տեսանելի դարձրեց* երկու խոշոր լուսատուները՝ մեծ լուսատուն, որ այն ցերեկը իշխի,+ և փոքր լուսատուն, որ այն գիշերը իշխի, ինչպես նաև աստղերը:+ 17 Աստված դրանք երկնային տարածության մեջ դրեց,* որ լուսավորեն երկիրը, 18 իշխեն ցերեկն ու գիշերը և զատեն լույսը խավարից:+ Աստված տեսավ, որ դա լավ է: 19 Երեկո և առավոտ եղավ. օր չորրորդ:
20 Հետո Աստված ասաց. «Թող ջրերը լեփ-լեցուն լինեն կենդանի արարածներով,* իսկ երկրի մակերևույթից վերև՝ երկնային տարածության մեջ,* թող թևավոր արարածներ* թռչեն»:+ 21 Եվ Աստված ստեղծեց ծովային հսկա կենդանիներին ու ջրերում վխտացող բոլոր կենդանի արարածներին* ըստ իրենց տեսակների, ինչպես նաև բոլոր թևավոր արարածներին՝ ըստ իրենց տեսակների: Աստված տեսավ, որ դա լավ է: 22 Եվ Աստված օրհնեց նրանց՝ ասելով. «Բազմացեք, շատացեք ու լցրեք ծովի+ ջրերը, իսկ երկրի վրա թող շատանան թևավոր արարածները»: 23 Երեկո և առավոտ եղավ. օր հինգերորդ:
24 Հետո Աստված ասաց. «Թող երկրի վրա կենդանի արարածներ* առաջ գան ըստ իրենց տեսակների՝ ընտանի կենդանիներ, զեռուններ* ու վայրի կենդանիներ ըստ իրենց տեսակների»:+ Եվ այդպես եղավ: 25 Աստված ստեղծեց* երկրի վայրի կենդանիներին ըստ իրենց տեսակների, ընտանի կենդանիներին՝ ըստ իրենց տեսակների և բոլոր զեռուններին՝ ըստ իրենց տեսակների: Աստված տեսավ, որ դա լավ է:
26 Հետո Աստված ասաց. «Մեր+ պատկերով+ ու մեր նմանությամբ+ մարդ ստեղծենք: Թող նա իշխանություն ունենա ծովի ձկների, երկնքի թևավոր արարածների, ընտանի կենդանիների, բոլոր զեռունների ու ողջ երկրի վրա»:+ 27 Եվ Աստված իր պատկերով ստեղծեց մարդուն, Աստծու պատկերով ստեղծեց նրան. նա ստեղծեց տղամարդ ու կին:*+ 28 Աստված օրհնեց նրանց և ասաց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը+ և տնօրինեք այն:+ Իշխանություն+ ունեցեք ծովի ձկների, երկնքի թևավոր արարածների ու երկրի բոլոր կենդանի արարածների վրա»:
29 Ապա Աստված ասաց. «Ահա ես ձեզ տալիս եմ ամեն սերմնատու բույս, որ աճում է ողջ երկրի վրա, և ամեն ծառ, որը սերմ ունեցող պտուղ է տալիս: Թող դրանք ձեզ համար կերակուր լինեն:+ 30 Ամբողջ կանաչ բուսականությունը թող կերակուր+ լինի երկրի բոլոր վայրի կենդանիների, երկնքի բոլոր թևավոր արարածների և երկրի վրա տեղաշարժվող մյուս բոլոր կենդանիների համար, որոնց մեջ կյանք* կա»: Եվ այդպես եղավ:
31 Դրանից հետո Աստված նայեց իր արած բոլոր բաներին ու տեսավ, որ այդ ամենը շատ լավ է:+ Երեկո և առավոտ եղավ. օր վեցերորդ: