Եբրայեցիներ
10 Օրենքը պարզապես գալիք օրհնությունների ստվերն է,+ ոչ թե բուն իրողությունը,+ այդ պատճառով այն երբեք չի կարող* Աստծուն մոտեցող մարդկանց կատարյալ դարձնել տարեցտարի մատուցվող միևնույն զոհերով:+ 2 Եթե կարողանար, ապա մի՞թե զոհաբերությունները չէին դադարի, որովհետև Աստծուն պաշտողները,* մեկընդմիշտ մաքրվելով, այլևս մեղավորության զգացում չէին ունենա: 3 Այնինչ այդ զոհերը տարեցտարի նրանց հիշեցնում են իրենց մեղքերի մասին,+ 4 որովհետև ցլերի և այծերի արյունով անհնար է վերացնել մեղքերը:
5 Ուստի գալով աշխարհ՝ Քրիստոսն ասում է. «Զոհ և ընծա չցանկացար, այլ մի մարմին պատրաստեցիր ինձ համար: 6 Դու հավանություն չտվեցիր ողջակեզներին ու մեղքի զոհերին:+ 7 Այդ ժամանակ ես ասացի. «Ահա եկել եմ (գրքում* գրված է իմ մասին): Եկել եմ, որ քո կամքը կատարեմ, ո՛վ Աստված»»:+ 8 Նա սկզբում ասում է՝ «Զոհեր, ընծաներ, ողջակեզներ ու մեղքի զոհեր դու չցանկացար և հավանություն չտվեցիր դրանց». սրանք այն զոհերն են, որոնք մատուցվում են Օրենքի համաձայն: 9 Հետո ասում է. «Ահա եկել եմ, որ քո կամքը կատարեմ»:+ Փաստորեն, նա վերացնում է առաջինը, որպեսզի ուժի մեջ մտցնի երկրորդը: 10 Աստծու այդ «կամքի»+ համաձայն էլ մենք սրբագործվեցինք շնորհիվ այն բանի, որ Հիսուս Քրիստոսը զոհաբերեց իր մարմինը մեկ անգամ և ընդմիշտ:+
11 Ամեն օր յուրաքանչյուր քահանա զբաղեցնում է իր տեղը, որ սուրբ ծառայություն կատարի+ և պարբերաբար մատուցի միևնույն զոհերը,+ որոնք երբեք չեն կարող լիովին վերացնել մեղքերը:+ 12 Մինչդեռ Քրիստոսը մեկ զոհ մատուցեց, որ մեկընդմիշտ վերացնի մեղքերը, և նստեց Աստծու աջ կողմը:+ 13 Այդուհետ նա սպասում է, մինչև որ իր թշնամիները իր ոտքերի տակ դրվեն որպես պատվանդան:+ 14 Մեկ զոհ մատուցելով՝ նա մեկընդմիշտ կատարյալ դարձրեց սրբագործվողներին:+ 15 Սուրբ ոգին էլ է հավաստիացնում մեզ դրանում: Գրված է. 16 «Ուխտը, որ կկապեմ նրանց հետ այդ օրերից հետո, սա է.– ասում է Եհովան,*– իմ օրենքները նրանց սրտում կդնեմ և նրանց մտքում կգրեմ»:+ 17 Ապա ավելացնում է. «Այլևս չեմ հիշի նրանց մեղքերը և նրանց անօրեն գործերը»:+ 18 Իսկ երբ մեղքերն արդեն ներված են, դրանց համար զոհ մատուցելու կարիք այլևս չկա:
19 Այսպիսով, եղբայրնե՛ր, Հիսուսի արյան շնորհիվ մենք ազատ մուտք ունենք* դեպի սուրբ վայր+ 20 մի նոր ճանապարհով, որ կյանքի է տանում: Այդ ճանապարհը նա բացեց մեզ համար՝ անցնելով վարագույրից այն կողմ,+ որը իր մարմինն էր: 21 Ուստի քանի որ Աստծու տան* վրա նշանակված վեհապանծ քահանա ունենք,+ 22 եկեք մոտենանք Աստծուն անկեղծ սրտով, ամուր հավատով՝ մեր սիրտն ու մեղավոր խիղճը մաքրելով*+ և մեր մարմինը մաքուր ջրով լվանալով:+ 23 Եկեք անդադար ու անվարան հռչակենք մեր հույսի մասին,+ որովհետև հավատարիմ է խոստացողը: 24 Եվ եկեք ուշադիր* լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար,+ 25 և բաց չթողնենք* մեր հավաքույթները,+ ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք միմյանց+ և այս ամենն անենք ավելի մեծ ջանասիրությամբ՝ տեսնելով, որ օրը մոտենում է:+
26 Եթե ճշմարտությունը ստույգ իմանալուց հետո շարունակում ենք դիտավորյալ մեղք գործել,+ ապա մեր մեղքերը քավելու համար այլևս որևէ զոհ չկա,+ 27 այլ մեզ մնում է միայն սպասել Աստծու ահազդու դատաստանին և նրա բոցավառ ցասմանը, որը ոչնչացնելու է նրան հակառակվողներին:+ 28 Եթե որևէ մեկը արհամարհում է Մովսեսի օրենքը, երկու կամ երեք հոգու ցուցմունքով նրան առանց կարեկցելու մահվան են մատնում:+ 29 Ի՞նչ եք կարծում, մի՞թե ավելի սաստիկ պատժի չի արժանանա այն մարդը, ով տրորում է Աստծու Որդուն, սովորական բան է համարում իրեն սրբագործող արյունը, որով վավերացվում է ուխտը,+ և իր արհամարհանքով անարգում է անզուգական բարություն դրսևորող Աստծու ոգին:+ 30 Չէ՞ որ մենք գիտենք, որ Աստված ասել է. «Ե՛ս եմ վրեժ առնողը: Ե՛ս կհատուցեմ»: Նաև ասվում է. «Եհովան կդատի իր ժողովրդին»:+ 31 Իսկապես սարսափելի բան է կենդանի Աստծու ձեռքն ընկնելը:
32 Հիշեք առաջվա օրերը. մի՛ մոռացեք, որ լուսավորվելուց հետո+ դուք մեծ պայքար եք մղել ու անցել շատ տառապանքների միջով: 33 Երբեմն հանրորեն* անարգանքի ու հալածանքների եք ենթարկվել, կանգնել նրանց կողքին, ովքեր անցնում էին նույնանման փորձությունների միջով: 34 Դուք ցավակից եք եղել բանտում գտնվողներին և, երբ ձեզնից խլել են ձեր ունեցվածքը, չեք կորցրել ուրախությունը՝+ իմանալով, որ ավելի լավ և մնայուն ունեցվածք ունեք:+
35 Ուրեմն մի՛ հանձնվեք, այլ շարունակեք համարձակությամբ խոսել, քանի որ առատորեն կվարձատրվեք:+ 36 Դուք պետք է դիմանաք դժվարություններին,+ որ Աստծու կամքը կատարելուց հետո ստանաք նրա խոստացածը, 37 որովհետև ևս «մի փոքր ժամանակ»,+ և «նա, ով գալու է, կգա ու չի հապաղի»:+ 38 «Իսկ իմ արդար ծառան հավատի շնորհիվ կապրի»,+ և «եթե նա նահանջի, ես* նրան հավանություն չեմ տա»:+ 39 Մենք նահանջողներից չենք, ովքեր իրենց վրա կործանում են բերում,+ այլ հավատ ունեցողներից ենք, ովքեր դրա շնորհիվ պահպանում են իրենց կյանքը: